Թուրքիայի բանակը կրկին ռմբակոծել է Իրաքի հյուսիսը
Փետրվար 25, 2019 07:43 Asia/Tehran
Թուրքիայի բանակը կրկին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի դիրքերը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում գտնվող Զափի և Խաքորքի շրջաններում ռմբակոծել են ՔԲԿ-ի դիրքերը և այդ խմբավորման զինտեխնիկան:
Հաղորդման համաձայն, այդ գործողության ընթացքում նաև ոչնչացվել են ՔԲԿ-ի մի քանի թագստոցներ և զինապահեստներ:
Արդեն երկու տարի է Թուրքիան լայնածավալ գործողություններ է իրականացնում իր երկրի արևելյան ու հարավ-արևելյան լեռնային շրջաններում և Իրաքի հյուսիսում:
Իրաքի կառավարությունը բազմիցս դատապարտել է իր երկրի հյուսիսում Թուրքիայի հարձակումները և դա միջազգային կանոնների խախտում է բնութագրել:
Պիտակ