Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ
Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել դիմակայել ահաբեկչական խմբավորումներին:
Եվրամիությունը տարածել է հայտարարություն, որում տեղեկացրել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, կիրակի օրը Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորեյշիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՄԱԿ-ի ցուցակում ներառված ահաբեկչական խմբավորումների դեմ հստակ ու արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Իրանի իսլամական հանրապետությունը ևս փետրվարի 13-ին այս երկրի արևելքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքից հետո, Պակիստանի կառավարությանն ու բանակին կոչ է արել կանխել Իրանի հետ այդ երկրի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի գործունեությունը:
Փետրվարի 13-ին Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներին տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել էին, ևս 13-ը՝ վիրավորվել: