Պոմպեոն ընդգծել է Արաբիայի միլիտարիստական քայլերին սպառազինական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի կողմից Արաբիայի ռեժիմի ոճրագործություններին, հատկապես Եմենի խաղաղ քաղաքացիների ռմբակոծմանը աջակցություն ցուցաբերվելն արդարացնելու համար, Մայք Պոմպեոն ասել է.«Ռիադը Վաշինգտոնի կարևոր ու ռազմավարական գործընկերն է»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Այովա նահանգի ավագ դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելությում, հերթական անգամ հայտարարել է.«Իրանը սպառազինական համակարգեր է տրամադրում եմենցիներին, որոնք այժմ հրթիռներ են պատրաստում ու հրթիռակոծում Արաբիայի տարածքը»:
Իրանը մշտապես քննադատել է ցանկացած միջամտություն Եմենի ներքին գործերին: Սաուդյան կոալիցիայի արևմտյան դաշնակիցներն անհիմն հայտարարություններ անելու փոխարեն, պետք է դադարեցնեն Արաբիային սպառազինության մատակարարումը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այդ երկրի կողմից Սաուդյան կոալիցիային ցուցաբերվող աջակցությունից չորս տարի անց, վերջերս վավերացրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ուղղված աջակցությունը դադարեցնելու մասին նախագիծ, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պարտավոր է նախագծի վավերացումից հետո 30 օրվա ընթացքում, Եմենի պատերազմին մասնակից ամերիկացի ուժերին դուրս բերել այդ երկրից: