Պոմպեոն ընդգծել է Արաբիայի միլիտարիստական քայլերին սպառազինական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i105092-Պոմպեոն_ընդգծել_է_Արաբիայի_միլիտարիստական_քայլերին_սպառազինական_աջակցություն_ցուցաբերելու_անհրաժեշտությունը
ԱՄՆ-ի կողմից Արաբիայի ռեժիմի ոճրագործություններին, հատկապես Եմենի խաղաղ քաղաքացիների ռմբակոծմանը աջակցություն ցուցաբերվելն արդարացնելու համար, Մայք Պոմպեոն ասել է.«Ռիադը Վաշինգտոնի կարևոր ու ռազմավարական գործընկերն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2019 14:50 Asia/Tehran
  • Պոմպեոն ընդգծել է Արաբիայի միլիտարիստական քայլերին սպառազինական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի կողմից Արաբիայի ռեժիմի ոճրագործություններին, հատկապես Եմենի խաղաղ քաղաքացիների ռմբակոծմանը աջակցություն ցուցաբերվելն արդարացնելու համար, Մայք Պոմպեոն ասել է.«Ռիադը Վաշինգտոնի կարևոր ու ռազմավարական գործընկերն է»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Այովա նահանգի ավագ դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելությում, հերթական անգամ հայտարարել է.«Իրանը սպառազինական համակարգեր է տրամադրում եմենցիներին, որոնք այժմ հրթիռներ են պատրաստում ու հրթիռակոծում Արաբիայի տարածքը»:

Իրանը մշտապես քննադատել է ցանկացած միջամտություն Եմենի ներքին գործերին: Սաուդյան կոալիցիայի արևմտյան դաշնակիցներն անհիմն հայտարարություններ անելու փոխարեն, պետք է դադարեցնեն Արաբիային սպառազինության մատակարարումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այդ երկրի կողմից Սաուդյան կոալիցիային ցուցաբերվող աջակցությունից չորս տարի անց, վերջերս վավերացրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ուղղված աջակցությունը դադարեցնելու մասին նախագիծ, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պարտավոր է նախագծի վավերացումից  հետո 30 օրվա ընթացքում, Եմենի պատերազմին մասնակից ամերիկացի ուժերին դուրս բերել այդ երկրից: