Շարունակվում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից ՀԳՀԾ-ի դեմ հայտարարությունները
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակում, հանրապետական սենատորը Վաշինգտոնին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, այն պարտադիր դուրս գալը օրենք դարձնել:
Hill լրատվական կայքի հաղորդման համաձայն, հանրապետական սենատոր Ջիմ Ինոֆն ասել է, որ հուսով է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, ի վերջո պարտադիր օրենք կդառնա, որպեսզի ապագա նախագահը ևս չկարողանա վերադառնալ այս համաձայնագրին:
Ինովֆը պնդում է, որ Իրանի նման երկրները սպասում են, որպեսղի նախագահ Դոնալդ Թրամփը հեռանա պաշտոնից:
Ամերիկացի սենատորը հայտարարել է, որ պետք է ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում, ԱՄՆ-ի կողմից Իսրայելի բանակին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաեւ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դառնան օրենք:
2018թ մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին: