Շարունակվում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից ՀԳՀԾ-ի դեմ հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i105120-Շարունակվում_են_ԱՄՆ_պաշտոնյաների_կողմից_ՀԳՀԾ_ի_դեմ_հայտարարությունները
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակում, հանրապետական սենատորը Վաշինգտոնին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, այն պարտադիր դուրս գալը օրենք դարձնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 09:30 Asia/Tehran
  • Շարունակվում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից ՀԳՀԾ-ի դեմ հայտարարությունները

ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակում, հանրապետական սենատորը Վաշինգտոնին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, այն պարտադիր դուրս գալը օրենք դարձնել:

Hill  լրատվական կայքի հաղորդման համաձայն, հանրապետական սենատոր Ջիմ Ինոֆն ասել է, որ հուսով է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, ի վերջո պարտադիր օրենք կդառնա, որպեսզի ապագա նախագահը ևս  չկարողանա վերադառնալ այս համաձայնագրին:

Ինովֆը պնդում է, որ  Իրանի նման երկրները սպասում են, որպեսղի նախագահ Դոնալդ Թրամփը հեռանա պաշտոնից: 

Ամերիկացի սենատորը հայտարարել է, որ պետք է ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում, ԱՄՆ-ի կողմից  Իսրայելի բանակին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաեւ  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դառնան օրենք:

2018թ մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու և  հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին: