ՄԱԿ-ի պաշտոնյա.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է»
https://parstoday.ir/hy/news/world-i105136-ՄԱԿ_ի_պաշտոնյա._Արևմտյան_Ասիայում_Իրանը_մարդու_իրավունքների_առաջատարներից_է
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորն ասել է.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է: Իրանցի կանայք, ակտիվ գործունեություն ծավալելով տարբեր ասպարեզներում, առաջատար դիրքեր են զբաղեցնում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 14:51 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի պաշտոնյա.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է»

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորն ասել է.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է: Իրանցի կանայք, ակտիվ գործունեություն ծավալելով տարբեր ասպարեզներում, առաջատար դիրքեր են զբաղեցնում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում, Իրանի իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի նախագահ Ֆարիդե Օլադղոբադի հետ հանդիպման ժամանակ, Քեյթ Գիլմորը հավելել է.«ՄԱԿ-ը խորը ըմբռնումով է մոտենում Իրանում մարդու իրավունքների վիճակին»:

Գիլմորը դատապարտել է իսլամաֆոբիան, ռասիզմը և միակողմանի քայլերը:

Ֆարիդե  Օլադղոբադը կարևորել է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված հարցերը ,ասելով՝ Իրանը հատուկ կողմնորոշում ունի կանանց և նրանց մարդկային արժանապատվության պահպանման նկատմամբ:

Օլադղոբադը հավելել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, կանայք քաղաքական, տնտեսական, գիտական ու հասարակական տարբեր ոլորտներում ազդեցիկ ներկայություն ունեն»: