Մարտ 06, 2019 22:37 Asia/Tehran
  • Իրավապաշտպան 12 կազմակերպություններ, Կանադայից պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

Մարդու իրավունքների պաշտպան 12 կազմակերպություններ, Կանադայի կառավարությանն ուղղված նամակում, կոչ են արել դադարեցնել սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային:

Կանադայի խաղաղության ու արդարության կողմնակիցների կազմակերպությունը, Միջին Արեվելքի 11 իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին, համատեղ նամակ են ուղարկել Կանադայի կառավարությանը՝ պահանջելով հնարավորինս շուտ դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:  

Նամակում ասվում է.«Երեք ամիս է անցնում Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության հայտարարությունից, սակայն այդ կապակցությամբ որեվէ քայլ դեռեվս չի արվել»:

Նամակում նշված է, որ Կանադան հակասում է ինքն իրեն՝ Սաուդյան Արաբիային զենք վաճառելով եվ մյուս կողմից Եմենին մարդասիրական օգնություններ առաքելով:

Կանադայի շատ դաշնակիցներ, ինչպես՝ Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեյցարիան, Հունաստանը եւ Ավստրիան, կասեցրել են Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը կամ փոխանցումը:

 

Պիտակ