Մարտ 14, 2019 17:17 Asia/Tehran
  • Նովրուզի արարողության կազմակերպումը  Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում

Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում, տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարությունը՝ 12 երկրների հետ, ներառյալ Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի եւ Թուրքիայի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վիեննայօոմ տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնատեղիում դեսպանների եւ դիվանագետների ներկայությամբ,  նշվել է Նովրուզի տոնը:

Արարողության ժամանակ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակօոմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ղարիբաբադին եւ Վիեննայում կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, խոսել են կայունության և խաղաղության հաստատման հարցում, ինչպես նաև տարբեր մշակույթների ու ազգերի համար Նովրուզի  կարևոր նշանակության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  մի բանաձեւով մարտի 21-ը հռչակել է որպես Նովրուզի միջազգային օր:

Պիտակ