Իրան.«ԱՄՆ կառավարությունը՝ մարդու իրավունքների խոշորագույն խախտող»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ կառավարությունը Իրանի ժողովրդի մարդու իրավունքների մեծագույն խախտողն է: ԱՄՆ-ն միակողմանի անօրինական պատժամիջոցներ պարտադրելով, ամեն ինչ անում է Իրանի քաղաքացիների իրավունքները ոտնահարելու ուղղությամբ»:
Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրն արձագանքելով այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին, նշել է.«ԱՄՆ-ն այն դեպքում է մեղադրանքի սլաքներն ուղղել այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վրա, երբ ինքը երկրի ներսում ու դրսում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի դոսիե ունի»:
Ղասեմին հավելել է.«ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում, Իրանում մարդու իրավունքների հետ կապված որոշ իրադարձությունների վերաբերյալ սխալ ու միտումնավոր վերլուծություններ են արվել, ընդ որում, ԱՄՆ-ն մարդու իրավունքների հետ կապված սև վկայականով, անշուշտ դրանց անդրադառնալու իրավասություն չունի»:
Նա ընդգծել է.«Չնայած մարդու իրավունքների միջազգային չափանիշերին և միջազգային դատարանների վճիռներին ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային զեկուցողների տեսակետներին հակասող քաղաքականության կիրառմանն ԱՄՆ կառավարությունը բռնությամբ, խաբեությամբ ու խորամանկությամբ մարդու իրավունքները, որպես գործիք օգտագործելու քաղաքականություն է վարում, իր քաղաքական նպատակներն իրականացնելու և անկախ երկրների կայունությունն ու անվտանգությունը թուլացնելու և նրանց առաջընթացը կանխելու համար»: