Մարտ 19, 2019 12:56 Asia/Tehran
  • Ռիչարդ Հաս.«Արևմտյան Ասիայում թուլացել է ԱՄՆ-ի ազդեցությունը»

ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի ինստիտուտի տնօրենն ասել է.«Տարածաշրջանային դերակատարները ուշագրավ դեր ունեն Արևմտյան Ասիայի զարգացումներում»:

«Եվրասիա գրուփ» ամերիկյան կենտրոնի տնօրեն Յան Բրեմերին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում անխուսափելի է առանց ԱՄՆ-ի Միջին Արևելքը, Ռիչարդ Հասն ասել է.«Ներկայումս էլ հենց այդ վիճակն է տիրում»:

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վիճակի մասին Հասն ասել է.«Ամերիկան դեռ դուրս չի եկել այս տարածաշրջանից»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը Արևմտյան Ասիայում տարբեր շահեր է հետապնդում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը, ատոմային զենքի տարածման կանխումը, Թել Ավիվին հովանավորելը և փախստականների մուտքը Եվրոպա կանխելը,  սակայն նախկին համեմատությամբ ԱՄՆ-ն ավելի քիչ էներգիա է ներդնում:

Պիտակ