Huffington Post. Իտալացիները հրաժարվում են անտեսել իրանական շուկան
https://parstoday.ir/hy/news/world-i105691-huffington_post._Իտալացիները_հրաժարվում_են_անտեսել_իրանական_շուկան
Ամերիկյան «Huffington Post» թերթը գրել է, որ իտալական ընկերությունները չեն ցանկանում անտեսել իրանական շուկան, չնայած Վաշինգտոն կողմից սահմանված պատժամիջոցներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2019 19:14 Asia/Tehran
  • Huffington Post. Իտալացիները հրաժարվում են անտեսել իրանական շուկան

Ամերիկյան «Huffington Post» թերթը գրել է, որ իտալական ընկերությունները չեն ցանկանում անտեսել իրանական շուկան, չնայած Վաշինգտոն կողմից սահմանված պատժամիջոցներին:

Huffington Post- ը հաղորդում է , որ իտալացի եւ իրանցի գործարարները հակված են շարունակել համագործակցել, իսկ եվրոպական ընկերությունները, որոնք շահագրգռված են աշխատել Իրանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժլվելու սպառնալիքի են ենթարկվում:

Huffington Post- ը գրել է, որ Իտալիայում, տնտեսական դժվարությունների եւ 2019 թվականին դեֆիցիտի կանխատեսման պատճառով, իտալացի գործարարները փնտրում են նոր ուղիներ, Իրանի հետ առեւտուրը շարունակելու համար:

Huffington Post- ը գրել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ի տարբերություն իտալական խոշոր ընկերությունների, փոքր եւ միջին ձեռնարկությունները շարունակում են աշխատել Իրանի հետ:

Վերջին տարիներին Թեհրանի եւ Հռոմի միջեւ ապրանքաշրջանառությունն զգալիորեն աճել է, եւ Իտալիան 2017 թվականին Իրանի առաջին առեւտրային գործընկերն է: