Ռուսաստանը հերքել է Իսրայելի պնդումը Սիրիայի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i105848-Ռուսաստանը_հերքել_է_Իսրայելի_պնդումը_Սիրիայի_վերաբերյալ
ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հերքել է իսրայելական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե Սիոնիստական ռեժիմի վարչապետը ՌԴ նախագահին Սիրիայի ճգնաժամի լուծման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2019 13:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերքել է Իսրայելի պնդումը Սիրիայի վերաբերյալ

ՌԴ նախագահի մամլո քարտուղարը հերքել է իսրայելական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, թե Սիոնիստական ռեժիմի վարչապետը ՌԴ նախագահին Սիրիայի ճգնաժամի լուծման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել:

ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ փետրվարի 21-ին Բենիամին Նեթանյահուի Մոսկվա կատարարծ այցի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  նրանից չի ստացել Սիրիայի ճգնաժամը լուծելու համար որևէ առաջարկ:

ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովն ասել է, որ վերջերս Նեթանյահուի Մոսկվա կատարած այցի ժամանակ Սիրիայի խնդիրները խորապես ուսումնասիրվել են կողմերի կողմից, սակայն այդ հարցում ոչ մի փաստաթուղթ չի ստացվել Սիոնիստական ռեժիմի կողմից, ինչը ճիշտ չէ:

Իսրայել Թայմզ թերթը, մեջբերելով  բարձր մակարդակի աղբյուրները, հայտարարել է, որ Նեթանյահուն նման ծրագիր է ներկայացրել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին:

Իսրայել Թայմսի համաձայն, նախագծում ընդգրկված է Իրանի զորքերի դուրս բերումը Սիրիայից: