ՄԱԿ-ը պահանջել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքները
(last modified Tue, 02 Apr 2019 08:36:10 GMT )
Ապրիլ 02, 2019 13:06 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքները

ՄԱԿ-ն այդ կազմակերպության անդամ պետություններից պահանջել է հարգել միջազգային մարդասիրական իրավունքները:

Շին Հուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Մարք Լուքաքը երկուշաբթի օրը, Անվտանգության խորհրդից և անդամ պետություններից պահանջել է քայլեր ձեռնարկել միջազգային մարդասիրական կանոններն ավելի լավ իրագործելու և պայմաններ ստեղծել այդ ոլորտում ակտիվիստների գործունեության համար:

Մարք Լուքաքը, որ վարում է նաև Միավորված ազգերի կազմակերպության արտակարգ օգնության համակարգողի պաշտոնը, Անվտանգության խորհրդի անդամների նիստում ասել է.«Այս օրերին ուղղակի հարձակումներ են լինում հումանիտար ոլորտի ակտիվիստների և բուժծառայություններ մատուցողների նկատմամբ:

Նրա ասածով, որոշ շրջաններում բուժման ու առողջապահության ոլորտի աշխատողները հետապնդման են ենթարկվում վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու պատճառով:

Լուքաքը նշել է, որ 2017թ. ՄԱԿ-ը գրանցել է երեխաների իրավունքների խախտման ավելի քան 21 հազար դեպք: