Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը
Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը և զինտեխնիկա վաճառել այդ երկրին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է.«Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու շուրջ բանակցել Թուրքիայի հետ և ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 նոր համալիրներ վաճառել Անկարային»:
Պեսկովը Թուրքիայի կողմից ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 նոր համալիրների գնման հնարավորության մասին նշել է.«Մոսկվայի իշխանությունները լիովին պատրաստ են այդ մասին և ընդհանրապես ռազմա-տեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ բանակցել Անկարայի հետ»:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է.«Եթե ԱՄՆ-ը չվաճառի մեզ «Պատրիոտ» համալիրները, ապա մենք կգնենք Ս-400-ի երկրորդ խմբաքանակը կամ ՀՕՊ այլ համակարգեր»:
ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է, որ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի այդ երկրի դեմ: Պաշտոնական Անկարան արձագանքելով այդ սպառնալիքին հայտարարել է,որ չի հրաժարվելու իր որոշումից և Թուրքիան ռուսական առաջին Ս-400 զենիթահրթիռային համալիրները կստանա 2019 թվականի հուլիսին: