Եվրամիությունում շարունակվում են տարաձայնությունները՝ միությանը Թուրքիայի անդամակցության հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i106344-Եվրամիությունում_շարունակվում_են_տարաձայնությունները_միությանը_Թուրքիայի_անդամակցության_հարցով
Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է.«Հանձնաժողովի պաշտոնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է բարեփոխել Թուրքիայի իրավական համակարգը, այնուհետև շարունակել բանակցությունները՝ Եվրամիությանն անդամակցելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 14:06 Asia/Tehran
  • Եվրամիությունում շարունակվում են տարաձայնությունները՝ միությանը Թուրքիայի անդամակցության հարցով

Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է.«Հանձնաժողովի պաշտոնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է բարեփոխել Թուրքիայի իրավական համակարգը, այնուհետև շարունակել բանակցությունները՝ Եվրամիությանն անդամակցելու համար»:

Մարգարիտ Շինսը հայտարարել է, որ Եվրոպական պառլամենտը հաստատել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու նախագիծը, սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների շարունակումն է:

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու համար, Թուրքիան պետք է բարեփոխի իր իրավական համակարգը և ընդունի օրենքի  ու ժողովրդավարության իշխանությունը:

Նա հավաստիացրել է, որ Մաքսային միության պայմանագիրը համագործակցության կարևոր միջոց է՝ Թուրքիայի ու Եվրամիության միջև առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար, սակայն Եվրամիության անդամ երկրների միջև այս պայմանագրի դեռևս բարեփոխման համար համակարծություն չկա:

Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է.«Թուրքիան պետք է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի իր քաղաքացիների համար՝ Եվրամիության մուտքի արտոնագրի վերացման և նրանց ազատ շրջագայության իրավունքի ապահովման նպատակով»: