Եվրամիությունում շարունակվում են տարաձայնությունները՝ միությանը Թուրքիայի անդամակցության հարցով
Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է.«Հանձնաժողովի պաշտոնական տեսակետն այն է, որ անհրաժեշտ է բարեփոխել Թուրքիայի իրավական համակարգը, այնուհետև շարունակել բանակցությունները՝ Եվրամիությանն անդամակցելու համար»:
Մարգարիտ Շինսը հայտարարել է, որ Եվրոպական պառլամենտը հաստատել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու նախագիծը, սակայն Եվրահանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների շարունակումն է:
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու համար, Թուրքիան պետք է բարեփոխի իր իրավական համակարգը և ընդունի օրենքի ու ժողովրդավարության իշխանությունը:
Նա հավաստիացրել է, որ Մաքսային միության պայմանագիրը համագործակցության կարևոր միջոց է՝ Թուրքիայի ու Եվրամիության միջև առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար, սակայն Եվրամիության անդամ երկրների միջև այս պայմանագրի դեռևս բարեփոխման համար համակարծություն չկա:
Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է.«Թուրքիան պետք է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի իր քաղաքացիների համար՝ Եվրամիության մուտքի արտոնագրի վերացման և նրանց ազատ շրջագայության իրավունքի ապահովման նպատակով»: