Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության ծավալների մեծացման նախագիծ է վավերացվել
https://parstoday.ir/hy/news/world-i106481-Թուրքիայում_պաշտպանական_համակարգերի_արտադրության_ծավալների_մեծացման_նախագիծ_է_վավերացվել
Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության համար տարբեր ծրագրերի իրագործման նախագիծ է վավերացվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2019 12:43 Asia/Tehran
  • Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության ծավալների մեծացման նախագիծ է վավերացվել

Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության համար տարբեր ծրագրերի իրագործման նախագիծ է վավերացվել:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հինգշաբթի օրը հայտարարել է.«Թուրքիայում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում վավերացվել է երկրի ներսում պաշտպանական համակարգերի արտադրության ծավալի մեծացման մասին տարբեր ծրագրերի իրագործման նախագիծը»:

Թուրքիան վերջին տարիներին ամրապնդում է իր պաշտպանական կարողությունները:

Չնայած ԱՄՆ-ի անհամաձայնության, Թուրքիան պատրաստվում է Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ստանալ Ռուսաստանից: