Լոնդոնի ցույցերում ձերբակալվել են մոտ հազար բնապահպան ակտիվիստներ
https://parstoday.ir/hy/news/world-i106615-Լոնդոնի_ցույցերում_ձերբակալվել_են_մոտ_հազար_բնապահպան_ակտիվիստներ
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալված ակտվիստների թիվը հասել է հազարի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2019 00:06 Asia/Tehran
  • Լոնդոնի ցույցերում ձերբակալվել են մոտ հազար բնապահպան ակտիվիստներ

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալված ակտվիստների թիվը հասել է հազարի:

Երկուշաբթի օրը, Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1065 հոգու:

Հատկանշական է, որ Լոնդոնի ոստիկանությունը, մերձակա քաղաքներից ժամանակ 200 ոստիկանների հետ միասին, փորձում է ցույցը կենտրոնացնել մի վայրում և կանխել դրա տարածումը քաղաքի այլ շրջաններում, ինչը սակայն ոստիկանությանը չի հաջողվել:

ԶԼՄ-ներում հրապարակված որոշ տեսանյութերում երևում է, որ ոստիկանները, բռնելով ցուցարարների ոտքերից ու ձեռքերից, փորձում են նրանց նստեցնել ավտոմեքենաների մեջ:

Լոնդունում մեկնարկած բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը սկսվել է ապրիլի 15-ին և դատապարտում է քաղաքական գործիչների կողմից մոլորակի գլոբալ տաքացումն անտեսելը: