ԱՄՆ-ն խոչընդոտում է Սիրիայի վերակառուցման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i106643-ԱՄՆ_ն_խոչընդոտում_է_Սիրիայի_վերակառուցման_գործընթացին
«Ռաշա թուդեյ» (RT) հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի վերակառուցման գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2019 15:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խոչընդոտում է Սիրիայի վերակառուցման գործընթացին

«Ռաշա թուդեյ» (RT) հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգները խոչընդոտում է Սիրիայի վերակառուցման գործընթացին:

«Ռաշա թուդեյ» (RT) հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմն ավարտվելով և Սիրիայում խաղաղությունը վերականգնելով, այդ երկրի իշխանություններն իրենց ուժերը կենտրոնացրել  են յոթամյա հակամարտությունների հետևանքով ավերածությունները վերակառուցելու  վրա: Սակայն Միացյալ Նահանգները փորձում է ավելի շատ պատժամիջոցներ կիրառելով և կանխելով  հումքի մուտքը Սիրիա, խափանել այդ երկրի վերակառուցման գործընթացը:

«Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի կայքը հավելել է.«Պատերազմից տուժած Սիրիան  էներգետիկ ռեսուրսների և հումքի խիստ կարիք ունի և Ռուսատանն ու Իրանը, որպես Սիրիայի հովանավորներ, փորձում են ապահովել Դամասկոսի կարիքները,բայց վերջիններիս նկատմամբ ևս Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել»:

«Ռաշա Թուդեյ»-ը հստակեցրել է.«ԱՄՆ-ն այն դեպքում  է  խոչընդոտներ հարուցում, երբ տարիներ տևող պատերազմից ու ավերածությունից հետո, Սիրիայի ժողովուրդը ցանկանում է ունենալ ապահով ու կայուն երկիր,որպեսզի կարողանա վերսկսել իր բնականոն կյանքը: