Չավուշօղլու. Իրանական նավթին այլընտրանք գտնելու մասին ԱՄՆ-ի առաջարկը դատարկախոսություն է
https://parstoday.ir/hy/news/world-i106650-Չավուշօղլու._Իրանական_նավթին_այլընտրանք_գտնելու_մասին_ԱՄՆ_ի_առաջարկը_դատարկախոսություն_է
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրանական նավթին այլընտրանք գտնելու մասին ԱՄՆ-ի առաջարկը դատարկախոսություն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 24, 2019 08:50 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Իրանական նավթին այլընտրանք գտնելու մասին ԱՄՆ-ի առաջարկը դատարկախոսություն է

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրանական նավթին այլընտրանք գտնելու մասին ԱՄՆ-ի առաջարկը դատարկախոսություն է:

Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, Մևլութ Չավուշօղլուն, մեկ անգամ ևս անդրադառնալով Իրանի նավթային պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ-ի որոշմանը, նշել է. «Թուրքիան դեմ է Իրանից նավթ գնելու հարցում այլ երկրների վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին»:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ հակաիրանական պատժամիջոցնեը  վտանգավոր են  տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, իսկ Թուրքիայի և տարածաշրջանի մյուս երկրների համար հեշտ է չէ փոխարինում գտնել իրանական նավթի համար:

Անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղար Պոպեոյի այն հայտարարությանը, թե Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն կարող են փոխարինել իրանական նավթը, Չավուշօղլուն նշել է. «Շատ ծիծաղել է, երբ մի երկրի ԱԳ նախարարը մարկետինգ է իրականացնում այլ երկրների համար»: