Հակաիսրայելական ցույց՝ Իտալիայի մայրաքաղաքում
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի բնակիչները ի նշան բռնահարված պաղեստինցիների հետ միաբանության, ցույց են անցկացրել:
Հինգշաբթի օրը, կրելով Պաղեստինի դրոշը, ցույցի մասնակիցները դատապարտել են պաղեստինցիների դեմ Իսրայելի իրականացրած հանցագործությունները:
Մանսկացելով այս բողոքի ցույցին, Իտալիայի պառլամենտի պատգամավոր Ստեֆանո Ֆասսինան շեշտել է.«ԱՄՆ-ն այլևս ուշադրություն չի դարձնում Պաղեստինի խնդրի կարգավորմանը և եվրոպական երկրներն այդ թվում՝ Իտալիան, կարևորություն չեն տալիս Պաղեստինի խնդրին: Սա այն դեպքում, երբ Իտալիան նախապես լավ հարաբերություններ է ունեցել պաղեստինցիների հետ, սակայն այսօր լիովին հայացքը թեքել է այդ խնդրից»:
Ցույցի մյուս մասնակիցները նույպես հայտարարել են, որ Ղոդսն օկուպացնող ռեժիմի աջակցման հարցում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունները արգելք են հանդիսացել Պաղեստինի իդեալների իրագործման համար: Նույնսիկ նրանց կողմից առաջարկված ելքերը ավելացրել են պաղեստինցիների դժվարությունները:
«Դարի գործարք» ամերիկյան նախագծի հիմամբ, Ղոդսը հանձնվում է Իսրայելին և այլ երկրներում բնակվող պաղեստիցի փախստականները վերադարձի իրավունք չեն ունենալու: