Ճապոնիան և ԵՄ-ը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i106737-Ճապոնիան_և_ԵՄ_ը_կարևորում_են_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժեշտությունը
Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին, Ճապոնիան և ԵՄ-ը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 14:53 Asia/Tehran
  • Ճապոնիան և ԵՄ-ը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը

Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին, Ճապոնիան և ԵՄ-ը կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Հինգշաբթի օրը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բրյուսելում հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ և մեկ անգամ ևս հայտարարել են, որ պաշտպանում են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը՝ ՀԳՀԾ-ն:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԵՄ-ը և Ճապոնիան մեկ անգամ ևս ընդգծում են շուկաները բաց պահելու խնդրի նկատմամբ իրենց հավատարմությունը:

ԵՄ-ը և ՀԳՀԾ-ին անդամակցող եվրոպական երկենրը բազմիցս կարևորել են այս համաձայնության և Իրանի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը՝ Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի դեմ գործադրվող քայլերի հետևանքով իրանի տնտեսության կրած վնասների նվազեցմամբ: