Լավրովը գնահատել է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ցուցաբերած համբերությունը
https://parstoday.ir/hy/news/world-i107150-Լավրովը_գնահատել_է_ՀԳՀԾ_ի_հարցով_Իրանի_ցուցաբերած_համբերությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների դերին ու նշանակությանն ասել է, որ ՀԳՀԾ-ի անդամ երկրներից Ռուսաստանի դերը մեծ նշանակություն ունի Իրանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 12:47 Asia/Tehran
  • Լավրովը գնահատել է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ցուցաբերած համբերությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների դերին ու նշանակությանն ասել է, որ ՀԳՀԾ-ի անդամ երկրներից Ռուսաստանի դերը մեծ նշանակություն ունի Իրանի համար:

Զարիֆը հավելել է. « ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալուց հետո, Իրանն ու Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունեն, բայց ցավոք, Եվրոպան ոչինչ չի արել այդ կապակցությամբ»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի նամակն է բերել հանձնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավելելով, որ Իրանի հետ համագործակցության պայմանները բոլոր երկրների համար միանշանակ չեն:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հանդիպման ժամանակ բարձր է գնահատել է Իրանի հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հավելել է, որ Ռուսաստնը հարգում է Իրանի համբերությունը:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն իր վերաբերմունքով դժվարություններ է առաջացրել ՀԳՀԾ-ի վերաբերյալ: