Պենտագոնը 1.5 միլիարդ դոլար է տրամադրել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i107237-Պենտագոնը_1.5_միլիարդ_դոլար_է_տրամադրել_Մեքսիկայի_հետ_սահմանային_պատի_կառուցմանը
ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շենահանն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախարարությունը 1.5 միլիարդ դոլար է հատկացրել Մեքսիկայի սահմանին 128 կմ երկարությամբ պատի կառուցմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2019 08:12 Asia/Tehran
  • Պենտագոնը 1.5 միլիարդ դոլար է տրամադրել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շենահանն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախարարությունը 1.5 միլիարդ դոլար է հատկացրել Մեքսիկայի սահմանին 128 կմ երկարությամբ պատի կառուցմանը:

Շենահանը հավելել է, որ ԱՄՆ բանակը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայել է չորս հազար զինվորականների:

Մարտ ամսին նույնպես ԱՄՆ ռազմական բյուջեից մեկ միլիարդ դոլար հատկացվել էր Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար:

Այս  մեծածախս պատի կառուցումը, Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Թրամփի և Կոնգրեսի միջև պատի կառուցման համար բյուջեի տրամադրման շուրջ անհամաձայնությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ կառավարության որոշ բաժինների աշխատանքը, 2018թ դեկտեմբերի 22-ից մինչև 2019թ հունվարի 25-ը, դադարեցվի:

Արդյունքում, Թրամփը երկրում ազգային արտակարգ իրավիճակ հայտարարեց և Պենտագոնին պարտադրեց ռազմական բյուջեից ֆինանսավորել այս պատի կառուցումը:

Մեծ թվով ամերիկացիներ դեմ են Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը: