Եվրոպայի անվտանգության ոլորտի պաշտոնյա.«ԻԼԻՊ-ական երեխաները վտանգ են ներկայացնում»
https://parstoday.ir/hy/news/world-i107291-Եվրոպայի_անվտանգության_ոլորտի_պաշտոնյա._ԻԼԻՊ_ական_երեխաները_վտանգ_են_ներկայացնում
Եվրոպայի ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը զգուշացրել է ԻԼԻՊ-ական երեխաների միջոցով ահաբեկչական նոր սերունդ ձևավորվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2019 13:09 Asia/Tehran
  • Եվրոպայի անվտանգության ոլորտի պաշտոնյա.«ԻԼԻՊ-ական երեխաները վտանգ են ներկայացնում»

Եվրոպայի ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը զգուշացրել է ԻԼԻՊ-ական երեխաների միջոցով ահաբեկչական նոր սերունդ ձևավորվելու կապակցությամբ:

Գիլզ Դը Կերչովն ասել է.«Այդ երեխաները, որ զրկված են եղել սոցիալական ծառայություններից ու կրթություն ստանալու հնարավորությունից, մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ այդ պայմաններում կարող է ահաբեկիչների նոր սերունդ ձևավորվել»:  

Ըստ հաղորդման, եվրոպական երկրներն այն դեպքում են մտահոգություն հայտնում ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացի քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, երբ Իրաքում ու Սիրիայում Վաշինգտոնի հետ միասին եղել են ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորները:

Եվրոպական երկրների իշխանությունները հաշվի առնելով այդ անձանց կողմից ներկայացվող վտանգը,չեն ցանկանում, որ նրանք վերադառնան իրենց երկիր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել ընդունել  Սիրիայում ամերիկացի ուժերի կողմից բանտարկված ԻԼԻՊ-ի անդամներին և նրանց դատի տալ, սակայն նրանք չեն համաձայնել: