Թուրքիան երեք ծովերում ամենախոշոր զորավարժություններն է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i107323-Թուրքիան_երեք_ծովերում_ամենախոշոր_զորավարժություններն_է_անցկացնում
Թուրքիան երեք ծովերում ամենախոշոր զորավարժություններն է սկսել: Թուրքիայի ռազմածովային ուժերը , Էգեյան, Սև և Միջերկրական ծովերում անցկացնում են «Ծովային գայլ-2019» ամենախոշոր զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 13:14 Asia/Tehran
  • Թուրքիան երեք ծովերում  ամենախոշոր զորավարժություններն է անցկացնում

Թուրքիան երեք ծովերում ամենախոշոր զորավարժություններն է սկսել: Թուրքիայի ռազմածովային ուժերը , Էգեյան, Սև և Միջերկրական ծովերում անցկացնում են «Ծովային գայլ-2019» ամենախոշոր զորավարժությունները:

Հաղորդումները վկայում են, որ մինչև մայիսի 25-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը Սև և Էգեյան ծովերում և Միջերկրականի արևելյան հատվածում անցկացնում են «Ծովային գայլ-2019» ամենախոշոր զորավարժությունը, որում ներգրավված են 131 ռազմանավ, 57 ինքնաթիռ և 33 ուղղաթիռ:

Թուրքիայի զորավարժություններն այն դեպքում են անցկացվում երեք ծովերում, երբ այդ  երկրի  արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը մայիսի 12-ին հրապարակել է հաղորդագրություն,որում Հունաստանին մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) առաքելությունը չարաշահելու մեջ: