Մոգերինի. Առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացվի INSTEX-ի առաջին գործարքը
https://parstoday.ir/hy/news/world-i107336-Մոգերինի._Առաջիկա_շաբաթների_ընթացքում_կիրականացվի_instex_ի_առաջին_գործարքը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Եվրոպան հավատարիմ է մնում ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Նա հավելել է. «Առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացվի INSTEX-ի առաջին գործարքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2019 03:46 Asia/Tehran
  • Մոգերինի. Առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացվի INSTEX-ի առաջին գործարքը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Եվրոպան հավատարիմ է մնում ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Նա հավելել է. «Առաջիկա շաբաթների ընթացքում կիրականացվի INSTEX-ի առաջին գործարքը»:

Երկուշաբթի օրը, ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո, Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Նիստի ընթացքում, ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին INSTEX-ի գործադրման ճանապարհները և առաջիկա շաբաթների ընթացքում այս մեխանիզմի շրջանակներում կատարվելիք առաջին գործարքը»:

Մոգերինին ևս մեկ անգամ նշել է. «ԵՄ-ն և եվրոպական երկրները վճռակամ են՝ ՀԳՀԾ-ի լիարժեք իրագործման հարցում»:

ԵՄ արտաքին քաղաքկանության պատասխանատուն Իրանին կոչ է արել կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

INSTEX ֆինանսական մեխանիզմը գործարկվել է Իրանի հետ եվրոպական երկրների գործարար կապերն ապահովելու նպատակով: