Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության կապակցությամբ
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ Մոսկվան անհանգստացած է Սիրիայի արևելյան շրջանում ԱՄՆ-ի ուժերի ներկայության կապակցությամբ, քանի որ Սպիտակ տան այդ քայլն ուղղված է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ:
Սերգեյ Ռյաբկովը հստակեցրել է. «Ռուսաստանը Թուրքիայի, Իրանի, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչի հետ միասին, փորձում է սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ, ձևավորել Սիրիայի սահմանադրության փոփոխության համատեղ կոմիտեն»:
Մյուս կողմից, Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը տեղի է ունեցել առանց Դամասկոսի կառավարության համաձայնության: ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի ընդդիմությանը և ահաբեկիչներին: