Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i107400-Ռուսաստանը_մտահոգված_է_Սիրիայում_ԱՄՆ_ի_ներկայության_կապակցությամբ
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ Մոսկվան անհանգստացած է Սիրիայի արևելյան շրջանում ԱՄՆ-ի ուժերի ներկայության կապակցությամբ, քանի որ Սպիտակ տան այդ քայլն ուղղված է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 13:16 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության կապակցությամբ

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ Մոսկվան անհանգստացած է Սիրիայի արևելյան շրջանում ԱՄՆ-ի ուժերի ներկայության կապակցությամբ, քանի որ Սպիտակ տան այդ քայլն ուղղված է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ:

Սերգեյ Ռյաբկովը հստակեցրել է. «Ռուսաստանը Թուրքիայի, Իրանի, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչի հետ միասին, փորձում է սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ, ձևավորել Սիրիայի սահմանադրության փոփոխության համատեղ կոմիտեն»:

Մյուս կողմից, Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման  անհրաժեշտությունը:

Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը տեղի է ունեցել առանց  Դամասկոսի կառավարության համաձայնության: ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի ընդդիմությանը և ահաբեկիչներին: