Ռուսաստանի էներգետիկայի նախարար. Իրանի նավթային շրջափակումը խախտել է նավթի շուկայի կայունությունըն
https://parstoday.ir/hy/news/world-i107425-Ռուսաստանի_էներգետիկայի_նախարար._Իրանի_նավթային_շրջափակումը_խախտել_է_նավթի_շուկայի_կայունությունըն
Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը դեռևս նավթի շուկայում պարզ չէ , եւ շուկայի իրավիճակն անորոշ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2019 12:14 Asia/Tehran
  • Ռուսաստանի էներգետիկայի նախարար. Իրանի նավթային շրջափակումը  խախտել է նավթի շուկայի կայունությունըն

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը դեռևս նավթի շուկայում պարզ չէ , եւ շուկայի իրավիճակն անորոշ է:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն առանց մեկնաբանելու Իրանի նավթային պատժամիջոցների հետևանքով նավթի շուկայում առաջացած փոփոխությունները, հայտարարել է, որ ՕՊԵԿ պլուսի (ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ  նավթային արտադրողներ) անդամ երկրները դեռեւս չգիտեն, թե Իրանի դեմ պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ  համաշխարհային շուկայի վրա:

Ալեքսանդր Նովակը հավելել է, որ ամեն օր նոր սակագներ են որոշվում, և ընդլայնվում են  առեւտրային պատերազմի չափերը, և այս գործոնները ազդում են նավթի սպառման համաշխարհային կանխատեսումների վրա:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ՕՊԵԿ պլուսի արտադրության մակարդակի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հունիսի 25-26-ին՝ ՕՊԵԿ-ի նիստում:

2019 թ.-ի մայիսի 2-ին ԱՄՆ կառավարությունը չեղյալ է հայտարարել Իրանի նավթի գնորդների նկատմամբ պատժամիջոցներից ազատումը, որն արժանացել է մի քանի երկրների հակազդեցությանը: