Բրյուսելը հակադարձել է Եվրոպայի պաշտպանական անկախ քաղաքականության դեմ Թրամփի սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/world-i107449-Բրյուսելը_հակադարձել_է_Եվրոպայի_պաշտպանական_անկախ_քաղաքականության_դեմ_Թրամփի_սպառնալիքներին
Հակադարձելով Եվրոպայի պաշտպանական անկախ քաղաքականության դեմ Թրամփի սպառնալիքներին, Եվրամիոււթյունը մերժել է այդ ուղղությամբ ԱՄՆ-ի պահանջներն ու քննադատությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2019 08:44 Asia/Tehran
  • Բրյուսելը հակադարձել է Եվրոպայի պաշտպանական անկախ քաղաքականության դեմ Թրամփի սպառնալիքներին

Հակադարձելով Եվրոպայի պաշտպանական անկախ քաղաքականության դեմ Թրամփի սպառնալիքներին, Եվրամիոււթյունը մերժել է այդ ուղղությամբ ԱՄՆ-ի պահանջներն ու քննադատությունները:

Շփիգել գերմանական պարբերականը գրել է, որ Եվրամիությունը մերժել է Եվրոպայի պաշտպանական քաղաքականության մեջ փոփոխություններ առաջացնելու ԱՄՆ-ի պահանջը:

Եվրոպացի դիվանագետները, խոսելով ԱՄՆ-ի անպատկառ պահանջների մասին, Եվրամիությունից պահանջել են կտրուկ դիրքորոշում որդեգրել ԱՄՆ-ի նկատմամբ:

ԱՄՆ-ը Եվրամիության անդամ պետություններից պահանջել է վերանայել իրենց նախագծերը՝ եվրոպական պաշտպանական միություն ստեղծելու մասին, սպառնալով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կոշտ քայլեր է ձեռնարկելու այդ միության դեմ:

Վերջին տարիների ընթացքում Եվրամիությունը օրակարգում դրել է երկու կարևոր նախագծեր՝ Եվրամիության սպառազինական արդյունաբերությունը զարգացնելու համար:

Պենտագոնը սպառնացել է, որ եթե ԵՄ-ն միայնակ իրագործի իր սպառազինական ու պաշտպանական նախագծերը և խուսափի երրորդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, այդ դեպքում ԱՄՆ-ը վերանայման կենթարկի Եվրամիության հետ առևտրային ու քաղաքական հարաբերությունները: