Մոսկվան հակադարձել է ԱՄՆ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին
Մայիս 17, 2019 13:45 Asia/Tehran
Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից ռուս պաշտոնյաների դեմ սահմանված նոր պատժամիջոցները ոչ կառուցողական համարելով, հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ քայլերին:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ ասելով, որ Մոսկվան անպայման կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին:
Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ նշված է.«Վաշինգտոնի նոր հակառուսական քայլերը հակասում են միջազգային իրավունքին»:
Ռուսաստանի դեսպանատունը ընդգծել է, որ ԱՄՆ կառավարության այս ոչ կառուցողական որոշումը վնասում է Սոչիում կայացած Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների վերջին բանակցություններում ստեղծված դրական տրամադրություններին:
Պիտակ