Արևմուտքի խայտառակությունը՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i107527-Արևմուտքի_խայտառակությունը_կապված_Քիմիական_զենքի_արգելման_կազմակերպության_զեկույցի_հետ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետ Յան Հենդերսոնը երեկ խոստովանել է, որ Սիրիայի Ռիֆ Դամասկոսի նահանգում գտնվող Արևելյան Ղութայի Դումա քաղաքի վրա հարձակման վերաբերյալ այդ կազմակերպության պաշտոնական զեկույցը չի համապատասխանում իրականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2019 12:46 Asia/Tehran
  • Արևմուտքի խայտառակությունը՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցի հետ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետ Յան Հենդերսոնը երեկ խոստովանել է, որ Սիրիայի Ռիֆ Դամասկոսի նահանգում գտնվող Արևելյան Ղութայի Դումա քաղաքի վրա հարձակման վերաբերյալ այդ կազմակերպության պաշտոնական զեկույցը չի համապատասխանում իրականությանը:

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Հենդերսոնի զեկույցում ասված է.«Դումա քաղաքում, դեպքի վայրում անցկացված դիտարկումների ու զննումների հիմամբ, մեծ հավանականությամբ, պարկուճներն ու հրապատիճները երկնքից չեն նետվել ներքև, այլ ինչ որ անձանց կողմից են տեղադրվել գետնի վրա»:

2018 թվականի ապրիլի 8-ին արևմտյան, արաբական և սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները համակարգված քայլի դիմելով, Սիրիայի Արևելյան Ղութայի Դումա քաղաքի վրա քիմիական հարձակման վերաբերյալ կեղծ լուրեր տարածեցին և հենց սկզբից, առանց որևէ ապացույց ներկայացնելու Սիրիայի բանակին ճանաչեցին այդ հարձակման հեղինակը: