Թուրքիայի ԱԳ նախարարության հարյուրավոր աշխատակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայի լրատվամիջոցները տեղեկացրել են,որ այդ երկրի ԱԳ նախարարության հարյուրավոր աշխատակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:Նրանք մեղադրվում են Թուրքիայի կառավարության աքսորված ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը հրամայել է կալանավորել ԱԳ նախարարության 249 աշխատակիցների,որոնք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենին հովանավորելու մեջ: Ստացված վերջին լուրերի համաձայն՝ Թուրքիայի 42 նահանգներում ծավալուն գործողություններ են սկսվել: Ներկա պահին կալանավորված է 78 մարդ, մնացյալը հետախուզման մեջ են: Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մեջ, սակայն Գյուլենը հերքել է այդ մեղադրանքը: