Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են բանակցել Օսլոյում
(last modified Sun, 26 May 2019 05:33:26 GMT )
Մայիս 26, 2019 10:03 Asia/Tehran
  • Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են բանակցել Օսլոյում

Շաբաթ օրը, Նորվեգիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այս շաբաթ ևս Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպելու են Օսլոյում՝ բանակցությունները շարունակելու նպատակով:

Նորվեգիայի ԱԳ նախարարությունն իր աջակցությունն է  հայտնել բանակցությունների միջոցով խնդիրների լուծմանն ուղղված ճանապարհների որանմանը:

Մի քանի օր առաջ, Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները, Օսլոյում կայացած բանակցությունների ընթացքում, փորձել էին լուծումներ գտնել այդ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի համար:

Մայիսի 17-ին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Նորվեգիայում անցկացվող բանակցությունների նպատակն է խաղաղ լուծումներ գտնել այդ լատինաամերիկյան երկրում առաջացած ճգնաժամի լուծման համար:

Վերջին ամիսների ըթնացքում, Վենեսուելան կառավարության և ընդդիմության կողմնակիցների միջև բախումների ականատես է եղել: Ընդդիմադիրները փորձում են իշխանությունից հեռացնել նախագահ Մադուրոյին:

ԱՄՆ-ն, Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցներով և այդ երկրի ընդդիմությանն աջակցելու միջոցով, փորձում է տապալել հակաամերիկյան տրամադրվածություն ունեցող Մադուրոյի օրինական կառավարությունը: