Ռուսաստանը շրջափակումներ է սահմանել Եվրամիության դեմ
Ռուսաստանի կառավարությունը փոխադարձ գործողությամբ պատժամիջոցներ է կիրառել ԵՄ-ի դեմ:
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Մոսկվան որոշել է պատասխանելով Եվրամիության պատժամիջոցներին, այս միության որոշակի իրական անձանց և ընկերությունների անունները ավելացնել Ռուսաստանի կողմից սահմանված շրջափակումների ցանկում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Եվրամիության կողմից ռուսական ընկերությունների դեմ ուղղված որոշումը հիմնված է անհիմն և կեղծ մեղադրանքների վրա:
Վերջերս Եվրամիությունը Ռուսաստանի որոշ քաղաքացիներին և ընկերություններին արգելել է մուտք գործել Եվրամիության տարածք:
Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների համաձայն՝ արգելվում է 170 անձանց և 44 ընկերությունների վիզաների տրամադրումը և սառեցվում են նրանց ակտիվները: