«Դեղին բաճկոնավորների» ցույցերը բացասաբար են ազդել Փարիզի Շանզ Էլիզեյի զբոսաշրջության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i107970-Դեղին_բաճկոնավորների_ցույցերը_բացասաբար_են_ազդել_Փարիզի_Շանզ_Էլիզեյի_զբոսաշրջության_վրա
Փարիզի Շանզ Էլիզե փողոցը զրկվել է զբոսաշրջիկների այցելություններից՝ կառավարության կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի համար սահմանված սահմանափակումների պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2019 05:09 Asia/Tehran
  • «Դեղին բաճկոնավորների» ցույցերը բացասաբար են ազդել Փարիզի Շանզ  Էլիզեյի զբոսաշրջության վրա

Փարիզի Շանզ Էլիզե փողոցը զրկվել է զբոսաշրջիկների այցելություններից՝ կառավարության կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերի համար սահմանված սահմանափակումների պատճառով:

Ֆրանսիական BFM TV հեռուստտաընկերության հաղորդման համաձայն, Շանզ Էլիզեն, որը  հայտնի է որպես աշխարհի ամենագեղեցիկ փողոցներից մեկը և նրա հարակից փողոցները, «դեղին բաճկոնավորների»  բողոքի ցույցերի սկզբից դատարկ են: Փողոցում հասարակական տրանսպորտի աշխատանքը դադրեցվել է, իսկ առևտրային կենտրոններն ամիսներ շարունակ անգործ են:

Այս հաղորդման համաձայն, Շանզ Էլիզե այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է, քանի որ նրանք վախենում են ցուցարարների և ոստիկանների միջև առաջացող բախումներից:

«Դեղին բաճկոնավորների»  բողոքի ցույցերը մեկնարկել են 2018թ նոյեմբերից՝  նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ:

2019թ ապրիլին, Մակրոնը հայտարարեց, որ հարկերը կրճատվում են, սակայն  բողոքարարները շարունակում են ցույցերը, պահանջելով նրա հրաժարականը: