Ֆրանսիական լրատվամիջոցներն արձագանքել են լրատվամիջոցների ազատության խախտմանը
Ֆրանսիական Le Nouvel Observateur թերթը գրել է.«Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին ֆրանսիական զենքերի վաճառքը բացահայտող մեդիա ոլորտի ակտիվիստներին անընդհատ պատասխանատվության կանչելը Ֆրանսիայի մեդա ասպարեզում անհամաձայնությունների ալիք է բարձրացրել:
Ֆրանսիական շաբաթաթերթը գրել է,որ Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը վերջերս այդ երկրի մեդիա ոլորտի ակտիվիստներին պատասխանատվության է կանչել և հարցաքննություն անցկացրել Սաուդյան Արաբիային վաճառված ֆրանսիական զենքերի տեսակի ու քանակի մասին տեղեկություններ տարածած աղբյուրի հարցով:
Անցած չորս ամիսների ընթացքում «Ֆրանս Պրես»,« Լը Ֆիգարո», Լը Մոնդ», «Մեդիա Փարթ», լրատվամիջոցների և Ֆրանսիայի 3-րդ հեռուստաալիքի 8 ակտիվիստներ բերման են ենթարկվել և հարցաքննվել հենց նույն հարցով:
Եմենի դեմ պատերազմող Արաբիային ու Էմիրություններին ֆրանսիական զենքի վաճառքը դարձել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերխնդիրներից մեկը: