Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 25 մարդ Է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i10801-Իրաքում_տեղի_ունեցած_պայթյունների_հետեւանքով_առնվազն_25_մարդ_Է_զոհվել
Բաղդադի մերձակայքում ապրիլի 4-ին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետեւանքով զոհվել Է առնվազն 25 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2016 13:39 Asia/Tehran
  • Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 25 մարդ Է զոհվել

Բաղդադի մերձակայքում ապրիլի 4-ին տեղի ունեցած մի քանի պայթյունների հետեւանքով զոհվել Է առնվազն 25 մարդ:

Նրանց մեծ մասն Իրաքի բանակի զինծառայողներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ոստիկանության տվյալներով՝ մահապարտները պայթուցիկ սարքերը գործի են դրել հսկիչ անցակետերի մոտ: Ամենաընդգրկուն պայթյունը որոտացել Է Սադր ալ Քանաթ արվարձանում (այնտեղ զոհվել Է վեց, վիրավորվել՝ 13 մարդ):

Ընդամենը բոլոր պայթյունների հետեւանքով տուժել Է ավելի քան 50 մարդ:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: