Չինաստանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀԳՀԾ-ին իր հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108036-Չինաստանը_ևս_մեկ_անգամ_ընդգծել_է_ՀԳՀԾ_ին_իր_հավատարմությունը
Ողջունելով Իրանի կողմից իր պարտավորությունները կատարելու վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը, Չինաստանը համաձայնության մյուս կողմերին ևս կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2019 04:29 Asia/Tehran
  • Չինաստանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀԳՀԾ-ին իր հավատարմությունը

Ողջունելով Իրանի կողմից իր պարտավորությունները կատարելու վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը, Չինաստանը համաձայնության մյուս կողմերին ևս կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գանգ Շունգը, երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցին, հայտարարել է. «Չինաստանը շարունակելու է համագործակցել ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի հետ և պաշտպանելու է իր շահերն ու իրավունքները»:

Նա հավելել է. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի լիարժեք գործադրումը, որպես ԱՄԿ-ի ԱԽ բանաձև, լարվածությունը մեղմելու և Իրանի միջուկային հարցի լուծման միակ ճանապարհն է, որը բխում է համաշխարհային հանրության ընդհանուր շահերից»:

Հակառակ ԱՄՆ-ի պնդումներին, թե Իրանը չի կատարում ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և անգամ փորձում է ատոմային զենք արտադրել, ԱԷՄԳ-ն իր վերջին զեկույցում նշել է, որ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառություններին:

Իր ամենամյա զեկույցում, գործակալությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային պաշարները չեն գերազանցել սահմանված շեմը: