Եվրոպացի պաշտոնյան կարևորել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108053-Եվրոպացի_պաշտոնյան_կարևորել_է_ՀԳՀԾ_ին_հավատարիմ_մնալու_անհրաժեշտությունը
Վաշինգտոնում ԵՄ-ի դեսպանը կարևորելով ՀԳՀԾ-ի հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, կոչ է արել շարունակել այս ընթացքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2019 12:54 Asia/Tehran
  • Եվրոպացի պաշտոնյան կարևորել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը

Վաշինգտոնում ԵՄ-ի դեսպանը կարևորելով ՀԳՀԾ-ի հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, կոչ է արել շարունակել այս ընթացքը:

Ամերիկյան «Վաշինգտոն դիպլոմատ» ամսաթերթին տված հարցազրույցում, ԱՄՆ-ում ԵՄ-ի նոր դեսպան Ստավրոս Լամբրինիդիսն ասել է.«ԱԷՄԳ-ը ու նույնիսկ ԱՄՆ-ի հետախուզական գործակալները բազմիցս հաստատել են ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը և մենք ևս հավտարիմ ենք մնալու ՀԳՀԾ-ի պաշտպանմանն ու համաձայնության լիարժեք գործադրմանը:

Եվրոպացի պաշտոնյան հավելել է.«ՀԳՀԾ-ն կարևոր ձեռքբերում է աշխարհում միջուկային զենքերի տարածումը կանխելու համար և ապահովում է բոլորիս շահերը»:

Նրանով հանդերձ, որ եվրոպացիները հայտարարում են ՀԳՀԾ-ին իրենց հավատրմության մասին, Իրանի պաշտոնատարների տեսանկյունից, նրանց ջանքերն անբավարար են եղել:

2019թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի հետո, Իրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը և համաձայնության մեջ մնացած մյուս երկրների 60 օր ժամանակ տվեց՝ բանկային ու նավթային ոլորտներում իրենց հանձնառությունները գործադրելու համար: