Եվրոպացի պաշտոնյան կարևորել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը
Վաշինգտոնում ԵՄ-ի դեսպանը կարևորելով ՀԳՀԾ-ի հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, կոչ է արել շարունակել այս ընթացքը:
Ամերիկյան «Վաշինգտոն դիպլոմատ» ամսաթերթին տված հարցազրույցում, ԱՄՆ-ում ԵՄ-ի նոր դեսպան Ստավրոս Լամբրինիդիսն ասել է.«ԱԷՄԳ-ը ու նույնիսկ ԱՄՆ-ի հետախուզական գործակալները բազմիցս հաստատել են ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը և մենք ևս հավտարիմ ենք մնալու ՀԳՀԾ-ի պաշտպանմանն ու համաձայնության լիարժեք գործադրմանը:
Եվրոպացի պաշտոնյան հավելել է.«ՀԳՀԾ-ն կարևոր ձեռքբերում է աշխարհում միջուկային զենքերի տարածումը կանխելու համար և ապահովում է բոլորիս շահերը»:
Նրանով հանդերձ, որ եվրոպացիները հայտարարում են ՀԳՀԾ-ին իրենց հավատրմության մասին, Իրանի պաշտոնատարների տեսանկյունից, նրանց ջանքերն անբավարար են եղել:
2019թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի հետո, Իրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների մի մասի կատարումը և համաձայնության մեջ մնացած մյուս երկրների 60 օր ժամանակ տվեց՝ բանկային ու նավթային ոլորտներում իրենց հանձնառությունները գործադրելու համար: