Նախիջևանում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը
Հունիս 08, 2019 04:31 Asia/Tehran
Որրբաթ օրը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի «Անմահ եղբայրություն 2019» համատեղ զորավարժությունը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությանը մասնակցում է 5 հազար զինվոր, 200 տանկ և զրահամեքենա, 180 հրետանային ու հրթիռային համակարգ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ և այլ տեխնիկա:
Նշվում է, որ զորավարժության նպատակն է իրականացնել համատեղ նախագծեր, բարձրացնել զինուժի պատրաստվածության մակարդակը և հմտությունները և համակարգել Թուրքիայի ու Ադրբեջանի Զինված ուժերի համագործակցությունը:
Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:
Պիտակ