Ֆրանսիայում աշխատավարձերն ավելացել են անհավասար կերպով
https://parstoday.ir/hy/news/world-i108224-Ֆրանսիայում_աշխատավարձերն_ավելացել_են_անհավասար_կերպով
Ֆրանսիայում անհավասարությունների դեմ պայքարի դիտորդ կազմակերպությունը տեղեկացրել է Ֆրանսիայում աշխատավարձերի անհավասար ավելանալու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 15:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայում աշխատավարձերն ավելացել են  անհավասար կերպով

Ֆրանսիայում անհավասարությունների դեմ պայքարի դիտորդ կազմակերպությունը տեղեկացրել է Ֆրանսիայում աշխատավարձերի անհավասար ավելանալու մասին:

Ֆրանսիական «20 minutes» օրաթերթի տեղեկացմամբ, այդ կազմակերպության տնօրեն՝ Լուի Մորնն ասել է.«Հավասար աշխատանքներում, կանայք 10.5 անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում տղամարդկանց համեմատությամբ»:

Նա նշել է, որ աշխատանքի շուկայում իրավիճակն ավելի ծանր է՝ բարձրագույն կրթություն չունեցող երիտասարդ բանվորները ժամանակավոր աշխատանք ունեն:

Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորներ» կոչվող հակակապիտալիստական շարժման բողոքի ակցիան բացահայտել է բարձր եկամուտով ֆրանսիացիների և հասարակ քաղաքացիների միջև խորը տարածությունը: