ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԵՄ-ն հայտարարել է, որ ևս մեկ տարով երկարաձգում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
ԵՄ Ներկայացուցիչների կոմիտեն, Ղրիմի թերակղզին Ռուստաստանին միավորվելը չճանաչելու շրջանակներում, ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները:
2014թ Ղրիմի Սեվաստոպոլ քաղաքի բնակիչները մասնակցեցին հանրաքվեի, որի արդյունքում, թերակղզին միացավ Ռուսատսանին: ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին, նշելով, որ դա անօրիանական քայլ է և պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ: Պատժամիջոցները տարեցտարի ավելի են խստանում:
Հատկանշական է, որ մեծ թվով եվրոպական երկրների ղեկավարներ, բազմիցս հայտարարել են, որ այդ պատժամիջոցներն անարդյունավետ են, ընդգծելով Մոսկվայի հետ Բրյուսելի հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը:
Ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ղրիմի թերակղզին այդ երկրի անբաժանելի մասն է և երբեք չի կարող առանձնանալ Ռուսաստանի հողից: