Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքը սկսել է իր աշխատանքը
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռուստաընկերության հիմնադիր, հայ լրագրող Արամ Քուրանը նշել է, որ մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարին:
Արամ Քուրանն ասել է, որ «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը, իսկ ամեն շաբաթ, երկու ուղիղ եթեր հեռարձակում են ունենալու:
Թուրքիայում հայկական հեռուստաալիքն այն պայմաններում է սկսել իր աշխատանքը, երբ Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական հարաբերությունները լարված են և ակնկալիքներ կան, որ այս հեռուստաալիքի նպատակներից կլինի երկու երկրի հարաբերությունների բարելավումը: