Ամերիկացի պաշտոնյան քննադատել է Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i108454-Ամերիկացի_պաշտոնյան_քննադատել_է_Իրանի_դեմ_ուղղված_անհիմն_մեղադրանքները
Հավայի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, քննադատելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ասել է.«Պետք է խուսափել Օմանի ծովում երկու նավթային լցանավերի դեմ իրականացված հարձակման հարցով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 16, 2019 17:18 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյան քննադատել է Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները

Հավայի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, քննադատելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունն ասել է.«Պետք է խուսափել Օմանի ծովում երկու նավթային լցանավերի դեմ իրականացված հարձակման հարցով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:

Ինդիփենդենք օրաթերթին տված հարցազրույցում, Թուլսի Գաբբարդը դեմ է արտահայտվել  Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը և զգուշացրել է նոր սառը պատերազմ ծագելու կապակցությամբ:

ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուն, քննադատելով ամերիկացի վարկատուների հաշվին ապակառուցողական ու ապարդյուն պատերազմներ սանձազերծելը, այդ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարներին կոչ է արել խուսափել Օմանի ծովում երկու նավթային լցանավերի դեմ իրականացված հարձակման հարցով Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց:

Թուլսի Գաբբարդը նաև քննադատել է ԱՄՆ կառավարությունների միլիտարիստական քաղաքականությունները և զգուշացրել ԱՄՆ-ի միջամտությունների և այդ երկրի վարած  արտաքին քաղաքականության  հետևանքների կապակցությամբ:

Հունիսի 13-ին Օմանի ծովում երկու նավթային լցանավեր կասկածելի հարձակման են ենթարկվել: Միջադեպից կարճ ժամանակ անց, Թրամփի վարչակազմը առանց որևէ փաստարկների  հարձակման մեջ մեղադրեց  Իրանին: