Ադամ Շիֆ.«Վաշինգտոնը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո մեկուսացել է»
https://parstoday.ir/hy/news/world-i108476-Ադամ_Շիֆ._Վաշինգտոնը_ՀԳՀԾ_ից_դուրս_գալուց_հետո_մեկուսացել_է
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ՝Ադամ Շիֆն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը մեկուսացել է և այդ քայլը առավել անվտանգության ու կայունության հաստատման չի հանգեցրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2019 07:48 Asia/Tehran
  • Ադամ Շիֆ.«Վաշինգտոնը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո մեկուսացել է»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ՝Ադամ Շիֆն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը մեկուսացել է և այդ քայլը առավել անվտանգության ու կայունության հաստատման չի հանգեցրել»:

Երկուշաբթի օրը, ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ադամ Շիֆն ասել է.«Ականատես ենք, որ ԱՄՆ-ը բաժանվում է իր դաշնակիցներից: Ռուսաստանն ու Չինաստանը կանգնել են իրար կողքի և հովանավորում են Իրանին»:

«Իմ կարծիքով մենք ամենավատ պայմաններում ենք գտնվում: Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողել է և միայն մեծացել է բախման վտանգը»,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Պոմպեոյի հայտարարությանը, թե ուրան հարստացնելով Իրանը խախտում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Ադամ Շիֆն ասել է.«Ինչպես կարող ենք ասել, որ միջուկային համաձայնությունը թերի է: Մենք ենք դուրս եկել միջուկային համաձայնությունից և այժմ մտադիր ենք հայց ներկայացնել, թե Իրանը դուրս է գալիս այդ համաձայնությունից»: