Մոգերինի. Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանն իր բոլոր կարողություններով հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին:
Երկուշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ ԵՄ-ի գնահատականները հիմնված են ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու վերաբերյալ ԱԷՄԳ-ի հայտարարությունների վրա:
Նա նշել է, որ ներկայումս, ԵՄ-ն կենտրոնացած է ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի համար այդ համաձայնությունից բխող շահերն ապահովելու վրա:
Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, Մոգերինին Իրանին կոչ է արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:
Մոգերինիի հայտարարությունից մեկ ժամ առաջ, նրա ավագ խորհրդական Նատալի Թուչչին նշել է, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի մոտեցումն արդար է:
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Բեհռուզ Քամալվանդին, երկուշաբթի օրը հայտարարել է, որ մինչև հունիսի 27-ը Իրանի հասրտացված ուրանի պաշարները կգերազանցեն 300 կիլոգրամը: